«Ինտերը» շարունակում է տպավորել` հաղթելով նաև «Պարմային» 🎥
«Ինտերը» շարունակում է տպավորել` հաղթելով նաև «Պարմային» 🎥
08/01/2026 - 01:46

Իտալիայի Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» «Էնիո Տարդինի» ստադիոնում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Պարմային»։

«Ներաձուրիի» հաղթական գոլերը խփեց Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։

Միլանյան գրանդից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Քրիստիան Կիվուի գլխավորած թիմն Ա սերիայում տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակն ու 42 միավորով առաջին տեղում է։ «Պարման» 18 միավորով 15-րդն է։

Հանդիպման գոլերը` այստեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025