Ինտերը շարունակում է միավորներ բաժանել` չկոտրելով Ֆիորենտինայի դիմադրությունը🎥

Ինտերը շարունակում է միավորներ բաժանել` չկոտրելով Ֆիորենտինայի դիմադրությունը🎥

19/03/2022 - 22:55

Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ Սիմոնե Ինձզագիի թիմը շարունակում է խնդիրներ ունենալ և երկրորդ տուրն անընդմեջ միավորներ կորցրեց. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հանդիպման հաշիվը 50-րդ րոպեին բացեց Լուկաս Տորեյրան ու առաջ մղեց «Ֆորենտինային», սակայն ընդամենը 5 րոպե անց «ներաձուրիների» կազմից պատասխան գնդակը խփեց Դենզել Դումֆրիսը։

Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» վստակեց 60 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Մանուշակները», 47 միավորով, 8-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023