Ինտերը շարունակում է ճախրել` ջախջախելով նաև Ատալանտային 🎥
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրից հետաձգված խաղում «Ինտերը» սեփական խաղադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։
«Ներաձուրիները» հերթական փայլուն հանդիպում անցկացրին` բերգամասկներին ջախջախելով 4:0 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի թիմից մեկական գոլ խփեցին Մատեո Դարմիանը, Լաուտարո Մարտինեսը, Ֆեդերիկո Դիմարկոն ու Դավիդե Ֆրատեզին։
Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 62-րդ րոպեին։
Հայ ֆուտբոլիստը 26-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Դարմիանին։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 69 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը` 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Յուվենտուսին» գերազանցելով արդեն 12 միավորով։ «Ատալանտան», 46 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Հենրիխ-Մխիթարյան