«Ինտերը» նույնպես սխրանք գործեց` գերկամային հաղթանակ տանելով «Մոնցայի» դեմ խաղում 🎥
Իտալիայի Ա սերիայի 28-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում մրցեց «Մոնցայի» դեմ։
Անհաջող ընթացք ստացած խաղում «ներաձուրիները» կարողացան 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տանել։
Հյուրերը Սամուելե Բիրինդելիի ու Կեյտա Բալդեի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։
Միլանյան գրանդից աչքի ընկան Մարկո Առնաուտովիչն ու Հական Չալհանօղլուն, իսկ հյուրերի պաշտպան Գիորգիոս Կիրիոպուլոսը գրավեց սեփական դարպասը։
«Ինտերի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 70-րդ րոպեին։
Միլանյան գրանդը 61 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Մոնցան» վերջին 8 խաղում 7-րդ պարտությունը կրեց և 14 միավորով վերջին` 20-րդ տեղում է։
Հիշեցնենք, որ Ա սերիայի ընթացիկ տուրում տպավորիչ comeback էր արել նաև «Միլանը», որը «Լեչեի» դեմ խաղում նույնպես պարտվում էր 0:2, սակայն հաղթեց 3:2 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից