Ինտերը մի շարք պահանջներ է առաջադրել Բարսելոնային
«Բարսելոնան» և «Ինտերը» շարունակում են բանակցել Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ։
Քանի որ կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ վճարել խաղացողի հրաժարագինը, որը կազմում է 111 մլն եվրո, միլանյան ակումբը պահանջում է 90 մլն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ պետք է ներառվեն Արթուրո Վիդալն ու Անտուան Գրիզմանը։ Նշվում է, որ «Ինտերը» ցանկանում է մեկ տարով վարձակալել Գրիզմանին։ Այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը՝ հղում կատարելով Sport Mediaset-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի համար այդ առաջարկն անընդունելի է։
# Անտուան-Գրիզման, Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, տրանսֆերներ