Ինտերը միացել է Տոտենհեմի կիսապաշտպանի համար մղվող պայքարին
«Տոտենհեմի» ֆրանսիացի կիսապաշտպան Տանգույն Նդոմբելեն կարիերան իտալակ Ա սերիայում շարունակելու տարբերակ ունի։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ինտերը» հետաքրքրված է 23-ամյա կիսապաշտպանի ծառայություններով, և կողմերն արդեն սկսել են բանակցել հավանական տրանսֆերի հարցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նդոմբելեին «ներաձուրիների» կազմում անձամ ցանականում է տեսնել ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։ Կողմերի միջև բացառված չէ նաև փոխանակումը։ Սպասվում է, որ «Ինտերը» գործարքում կներառի Իվան Պերիշիչին, ով անցնող մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բավարիայի» կազմում։
Հիշեցնենք, որ Նդոմբելեն 2019 թվականի ամռանն է տեղափոխվել «Տոտենհեմ»։ Նախորդ ամռանը «շնաձկները» խաղացողի դիմաց վճարեցին իրենց համար ռեկորդային՝ 60 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի կիսապաշտպանը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
# Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Իվան Պերիշիչ, Տանգի-Նդոմբելե, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո