Ինտերը մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից Մոնցայի դեմ խաղում 🎥
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» մրցակցի մարզադաշտում մրցեց «Մոնցայի» դեմ։
Հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի ունեցան խաղավերջում։ «Մոնցան» 81-րդ րոպեին Դանի Մոտայի խփած գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։
«Ինտերը», որը մինչև այդ գրեթե ոչնչով աչքի չէր ընկել, անմիջապես ակտիվացավ և 88-րդ րոպեին խփեց պատասխան գոլն ու ոչ-ոքի կորզեց. աչքի ընկավ Դենզել Դումֆրիսը։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
«Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը և դաշտում անցկացրեց 56 րոպե։
Սիմոնե Ինձզագիի գլխավորած «Ինտերը» վաստակեց 8 միավոր և երկրորդ տեղում է, «Մոնցան» ունի 3 միավոր ու 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Դանի Մոտա, Դենզել Դումֆրիս, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Մոնցա, Սիմոնե Ինձզագի