«Ինտերը» ձախողվեց` սեփական դաշտում պարտվելով «Ուդինեզեին» 🎥
Իտալիայի Ա Սերիայի երկրորդ տուրում «Ինտերը» տնային խաղում 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Ուդինեզեից»։
Միլանյան գրանդից հաշիվը 17-րդ րոպեին բացեց Դենզել Դումֆրիսը, սակայն Ուդինեից ժամանած հյուրերը նախքան ընդմիջում Քինան Դևիսի ու Արթուր Աթայի գոլերի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
Երկրորդ խաղակեսում Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում տարածքային հսկայական առավելություն (82%) ուներ, սակայն տանտերերը ոչ մի կերպ չխուսափեցին պարտությունից։
«Ներաձուրիից» հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման մտավ 62-րդ րոպեին։
«Ուդինեզեն» առաջին հաղթանակը տարավ նոր մրցաշրջանում` 4 միավորով բարձրանալով 5-րդ տեղ։ «Ինտերը» 3 միավորով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am