Ինտերը հաստատել է․ Վիդալը կհամալրի միլանյան ակումբի շարքերը🎥
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։
Չիլիացի կիսապաշտպանն արդեն մեկնել է Միլան, որպեսզի բուժզննում անցնի և ավարտին հասցնի իր տեղափոխությունը։ Ֆուտբոլիստի դիմաց «Ինտերը» «Բարսելոնային» վճարելու է 1 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվելու է 2 տարվա պայմանագիր։ «Ինտերը» խաղացողի տեղափոխության մասին կհայտարարի սեպտեմբերի 21-ին։
Միլանյան ակումբը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում տեսանյութ է հրապարակել, որտեղ Վիդալը ողջունում է «Ինտերին» և Միլան քաղաքին։
Հիշեցնենք, որ Արթուրո Վիդալը 2018 թվականից հանդես էր գալիս «Բարսելոնայում», որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 96 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
# Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Ինտեր, տրանսֆերներ