Ինտերը համառ պայքարում հաղթեց Ֆիորենտինային 🎥
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։
«Ներաձուրիները» համառ և ծանր պայքրարում կարողացան հաղթել 1:0 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի թիմից հաղթական գոլը 14-րդ րոպեին խփեց Լաուտարո Մարտինեսը։
Արգենտինացի հարձակվողն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում դարձել է արդեն 19 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Նշենք, որ 77-րդ րոպեին «մանուշակների» հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. միլանյան ակումբին փրկեց դարպասապահ Յան Զոմերը։
Շվեյցարացի դարպասապահն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում արդեն 13-րդ «չոր» հանդիպումն է անցկացնում և այդ ցուցանիշով լավագույնն է եվրոպական թոփ-5 առաջնություններում։
«Ինտերն» էլ, իր հերթին, ներքին առաջնությունում բաց է թողել ընդամենը 10 գոլ և այդ ցուցանիշով նույնպես լավագույնն է եվրոպական թոփ-5 առաջնություններում։
Ավելացնենք, որ միլանյան ակումբից «ֆիրոնենտինայի» դեմ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
Այս հաղթանակից հետո «ներաձուրիները» վաստակեցին 54 միավոր և վերադարձան Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։
«Ինտերը» մոտակա հետապնդող «Յուվենտուսին» գերազանցում է 1 միավորով, որի համեմատ, մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել։
«Ֆիորենտինան», 34 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Հենրիխ-Մխիթարյան, Յան Զոմեր, Նիկոլաս Գոնսալես, Սիմոնե Ինձզագի, Ֆիորենտինա