Ինտերը համառ պայքարում հաղթեց Ատալանտային 🎥
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց, որն ավարտվեց «ներաձուրիների» հաղթանակով` 2:1 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի թիմից գոլերը խփեցին Հական Չալհանօղլուն ու Լաուտարո Մարտինեսը, իսկ բերգամասնկների կազմից աչքի ընկավ Ջանլուկա Սկամական։
Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 59-րդ րոպեին կատարեց իր թիմի երկրորդ գոլի ասիստը։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 28 միավոր և գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Ատալանտան», 19 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Ինտեր, Լաուտա, Լաուտարո Մարտինես, Հական Չալհանօղլու, Հենրիխ-Մխիթարյան, Ջանլուկա Սկամակա, Սիմոնե Ինձզագի