Ինտերը հաղթեց Զալցբուրգին` ամրապնդելով դիրքերը D խմբում 🎥

Ինտերը հաղթեց Զալցբուրգին` ամրապնդելով դիրքերը D խմբում 🎥

24/10/2023 - 22:39

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Զալցբուրգի» դեմ։

Հանդիպման ընթացքում «ներաձուրիներն» ունեին խաղային և տարածքային առավելություն` հաղթելով 2:1 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմին հաղթանակ պարգևեցին Ալեքսիս Սանչեսի և Հական Չալհանօղլուի գոլերը։

Ավստրիական ակումբի միակ գնդակը խփեց Օսկար Գլուխը։

Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց ընդմիջմանը։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Բենֆիկա» – «Ռեալ Սոսիեդադ»

D խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. «Ինտեր» – 7 միավոր
  2. «Ռեալ Սոսիեդադ» (անցկացրած երկու խաղ) – 4
  3. «Բենֆիկա» (անցկացրած երկու խաղ) – 3
  4. «Զալցբուրգ» – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023