«Ինտերը» հաղթել է «Կալյարիին»` ևս մեկ քայլով մոտենալով չեմպիոնությանը 🎥
Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցել է «Կալյարիի» դեմ։
«Ներաձուրին» վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:1 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Մարկո Առնաուտովիչը, Լաուտարո Մարտինեսն ու Յան Բիսեկը, հյուրերից աչքի ընկավ Ռոբերտո Պիկոլին։
Միլանյան գրանդի հայտացուցակում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն չմասնակցեց հանդիպմանն ու մնաց պահեստայինների նստարանին։
«Ինտերը» վաստակեց 71 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 65 միավորով երկրորդ տեղը զբաղեցնող «Նապոլին» 32-րդ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և ապրիլի 14-ին սեփական դաշտում կմրցի «Էմպոլիի» դեմ։ «Կալյարին» 30 միավորով 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից