Ինտերը Հակիմիի դիմաց գերխոշոր գումար է պահանջում ՊՍԺ-ից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է «Ինտերի» աջ լատերալ Աշրաֆ Հակիմիի ծառայություններով։
Կողմերը ներկա պահին բանակցություններ են վարում, սակայն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, փարիզյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց պատրաստ է վճարել 60 մլն եվրո, որին ևս 10-ը կավելանա տարբեր հավելավճարների տեսքով։
Աղբյուրի փոխանցմամբ` նույնսիկ այդպիսի առաջարկը չի գոհացրել միլանյան ակումբի ղեկավարությանը, քանի որ նրանք խաղացողի վաճառքից նվազագույնը ցանկանում են ստանալ 80 մլն եվրո։
Հաղորդվում է, որ փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն տեղյակ է «Ինտերի» ֆինանսական խնդիրների մասին։ Բրազիլացի ֆունկցիոները գիտի, որ «ներաձուրիները» ստիպված են լինելու վաճառել մի շարք առաջատար ֆուտբոլիստների, այդ պատճառով էլ պատրաստ է բանակցություններում դադար վերցնել մինչև հունիսի 30-ը։
Բանակցությունները, ամենայն հավանականությամբ, դրանից շուտ կվերսկսվեն միայն այն դեպքում, եթե մարոկկացի պաշտպանի համար պայքարի մեջ մտնեն «Բավարիան» կամ «Չելսին»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն Հակիմիի պատրաստ է առաջարկել 4 տարվա պայմանագիր` տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով։
Հիշեցնենք, որ Աշրաֆ Հակիմին 2020 թ. սեպտեմբերին է 45 մլն եվրոյի դիմաց «Ռեալից» տեղափոխվել «Ինտեր» և մինչ այժմ նա միլանյան ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում` դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշրաֆ Հակիմի, Ինտեր, ՊՍԺ, տրանսֆերներ