Ինտերը կրկնել է ակումբի պատմության լավագույն ցուցանիշը

Ինտերը կրկնել է ակումբի պատմության լավագույն ցուցանիշը

14/01/2024 - 13:32

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախեց «Մոնցային»։

Միլանյան ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 51 միավոր և գլխավորել է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, «ներաձուրիները» կրկնել են ակումբի պատմության լագագույն ցուցանիշը։

«Ինտերը» Ա սերիայի շրջանակում միայն 2006/07 մրցաշրջանում էր կայացած 20 խաղից հետո վաստակել 51 և ավելի միավոր։

Այդ ժամանակ միլանյան ակումբն անցկացրած 20 խաղից հետո վաստակել էր 54 միավոր։

Հատկանշական է, որ այդ ժամանակ «Ինտերը» դարձավ Ա սերիայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023