«Ինտերը» կրկին ձախողվում է` պարտվելով նաև «Ռոմային» 🎥
Իտալիայի Ա սերիայի 34-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։
«Ներաձուրին» կրկին ձախողվեց և պարտվեց 0:1 հաշվով։ Հռոմեական ակումբի հաղթական գոլը 22-րդ րոպեին խփեց Մաթիաս Սուլեն։
Միլանյան գրանդի կազմից հանդիպումը որակազրկման պատճառով բաց թողեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերը» մնաց 71 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով նահանջեց երկրորդ տեղ։ Առաջատար «Նապոլին» նույնպես 71 միավոր ունի և 34-րդ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը։
Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմը բոլոը մրցաշարերում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը։
«Ռոման» 60 միավորով բարձրացավ 5-րդ տեղ և կտրուկ մոտեցավ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղին։ Չորրորդ տեղը զբաղեցնող «Բոլոնիան» նույնպես 60 միավոր է հավաքել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից