Ինտերը կարող է գնել Ման Սիթիի պաշտպան Դանիլոյին
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Դանիլոն կարող է իր կարիերան շարունակել Իտալիայում:
27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Ինտերը»:
Իտալացիներն արդեն սկսել են բանակցել «Ման Սիթիի» հետ: Ֆուտբոլիստը դեմ չէ փոխել ակումբը:
«Ինտերն» առաջարկել է 20-25 մլն եվրո, հաշվի առնելով բոնուսները, բայց անգլիական ակումբը Դանիլոյի դիմաց պահանջում է 30 մլն եվրո:
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, միլանցիներն արդեն պայմանավորվել են Դանիլոյի հետ և նրան առաջարկում են տարեկան 4,5 մլն եվրոյից քիչ, գումարած 0,5 մլն եվրո բոնուսները, որոնք նա աշխատում է «Սիթիում»: