«Ինտերը» ծանր պայքարում հաղթեց «Ռոմային»` գլխավորելով մրցաշարային աղյուսակը 🎥
«Ինտերը» ծանր պայքարում հաղթեց «Ռոմային»` գլխավորելով մրցաշարային աղյուսակը 🎥
19/10/2025 - 00:45

Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց «Ռոմային»։

«Ներաձուրիի» հաղթական գոլը 6-րդ րոպեին խփեց Անժ-Յոան Բոնին։

Հանդիպման հերոս դարձավ միլանյան գրանդի դարպասապահ Յան Զոմերը` կատարելով 5 սեյվ։

Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` 74-րդ րոպեին զգուշացվելով դեղին քարտով։

«Ինտերը» 15 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունեն նաև գործող չեմպիոն «Նապոլին» և «Ռոման», որոնք զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025