«Ինտերը» խաղավերջում բաց թողեց հաղթանակը «Նապոլիի» դեմ խաղում 🎥
Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում գործող չեմպիոն ու ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Ինտերը» մրցակցի դաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։
Տուրի կենտրոնական խաղում հաղթող չեղավ. գրանցվեց 1:1 հաշիվը։
«Ներաձուրիին» 22-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց Ֆեդերիկո Դիմարկոն։ «Նապոլիի» պատասխան գոլը 87-րդ րոպեին խփեց Ֆիլիպ Բիլինգը։
Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 80-րդ րոպեին։
«Ինտերը» 58 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Նապոլին» 57 միավորով երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից