«Ինտերը» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է` որպես Մխիթարյանի փոխարինող
«Ինտերը» փոխարինող է փնտրում Հենրիխ Մխիթարյանի համար և ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին, գրում է Mundo Deportivo-ն։
22-ամյա ֆուտբոլիստը խաղը շատ է դուր գալիս միլանյան գրանդի մարզչական շտաբին ու ղեկավարներին։
Լոպեսը վերջերս «Բարսելոնայի» կազմում մասնակցել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայությանը։ «Ներաձուրիի» ներկայացուցիչները տպավորված են եղել իսպանացու խաղով։ Սկաուտներին հատկապես գրավել է նրա` տարբեր դիրքերում խաղալու ունակությունը։
Հիշեցնենք` վերջերս Հենրիխ Մխիթրայանը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտին կարող է ավարտել կարիերան։ 36-ամյա հայ ֆուտբոլիստը մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի միլանյան ակումբի հետ։
Ֆերմին Լոպեսը «Բարսելոնայի» համակարգում հանդես է գալիս 2016 թ. հուլիսից։ Երիտասարդ կիսապաշտպանը «բլաուգրանայի» հիմնական թիմում 87 խաղում 19 գոլ է խփել, կատարել 10 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, տրանսֆերներ, Ֆերմին Լոպես