Ինտերը Բարսելոնային փոխանակում է առաջարկել
«Ինտերը» և «Բարսելոնան», հնարավոր է, փոխանակվեն խաղացողներով։ Միլանյան ակումբը «Բարսելոնային» առաջարկել Անտուան Գրիզմանին փոխանակել Լաուտարո Մարտինեսի հետ։ Այդ մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, որն իր այսօրվա՝ ապրիլի 14-ի համարը լույս է տեսել հենց այդ վերնագրով։
Հավանական փոխանակում իրականացնելու միտքը «Ինտերի» մոտ ծագել է «Բարսելոնայի»՝ Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու առաջարկից հետո։ Միլանյան ակումբը պատրաստ է խաղացողին բաց թողնել 111 մլն եվրոյի դիմաց․ այդ գումարը խաղացողի պայմանագրում նշված հրաժարագնի չափն է։ «Բարսելոնան» իր հերթին նախորդ տարվա ամռանը 120 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց Գրիզմանին և ստացվում է, որ նրանց արժեքները գրեթե համընկնում են։
Կատոլանական ակումբը, որը շատ է ցանկանում իր շարքերում տեսնել Լաուտարո Մարտինեսին, կիջեցնի ֆրանսիացի հարձակվողի գինը և երկու խաղացողների արժեքները կհավասարվեն։ Պարզ է, որ այդ քայլին կատալոնական ակումբը պատրաստ է գնալ՝ հաշվի առնելով Գրիզմանի տարիքը (29 տարեկան) և նրա միջինից էլ ցածր արդյունքները։
Սակայն, ինչպես տեղեկացնում է Goal-ը, բանակցությունների միակ խնդիրը Գրիզմանի աշխատավարձն է, որը կազմում է 17 մլն եվրո։ Նշվում է, որ «ներաձուրիները» դեռևս պատրաստ չեն այդքան գումար վճարել որևէ խաղացողի։
# Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, տրանսֆերներ