Ինտերը բանակցում է Ռոմայի հետ
«Ռոմայի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը բանակցություններ է սկսել «գայլերի» ներկայացուցիչների հետ։ Խաղացողին անձամբ ցանկանում է ձեռք բերել «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, իսկ 34-ամյա պաշտպանը նույնպես դեմ չէ կարիերան շարունակել «Ինտերի» կազմում։
Բանն այն է, որ «Ինտերը» ցանկանում էր ձեռք բերել «Չելսիի» եզրային Էմերսոն Պալմերիին, սակայն լոնդոնյան ակումբը բրազիլացի պաշտպանի դիմաց ցանկանում է ստանալ 25 մլն եվրո, իսկ «Ինտերը» ցանկանում է գումար խնայել։
Հիշեցնենք, որ վերջերս Կոլարովը «Ռոմայի» հետ մինչև 2021 թվականը նոր պայմանագիր է ստորագրել։
# Ալեքսանդր Կոլարով, Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Ռոմա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո