Ինսինյեն վնասվածքի պատճառով չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ

Ինսինյեն վնասվածքի պատճառով չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ

03/09/2019 - 18:35

«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն մկանային վնասվածքի պատճառով հեռացել է Իտալիայի հավաքականի մարզաբազայից:

28-ամյա ֆուտբոլիստն այս վնասվածքը ստացել էր «Յուվենտուսի» հետ հանդիպման ժամանակ (3:4):

Ինչպես հայտնում է Football Italia-ն, վերջինիս փոխարեն հավաքական է հրավիրվել «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Վինչենցիո Գրիֆոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի շրջանակում Իտալիայի հավաքականը Երևանում կմրցի Հայաստանի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Ֆինլանդիայի ընտրանու հետ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023