Ինսինիեն յուրահատուկ ցուցանիշ է գրանցել
Երեկ՝ օգոստոսի 8-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Նապոլին» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»՝ լքելով պայքարրը։
Հանդիպման 45+4-րդ րոպեին նեապոլիտանական ակումբի կազմում միակ գնդակը խփեց թիմի ավագ Լորենցո Ինսինիեն՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, Ինսինիեն դարձավ առաջին իտալացի ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել ինչպես «Կամպ Նոու», այնպես էլ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։
Լորենցո Ինսինիեն «Ռեալի» դարպասը գրավել է ՉԼ 2016/17 խաղարկության 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում՝ 8-րդ րոպեին բացելով խաղի հաշիվը։ Այդ խաղում «արքայական» ակումբը հաղթեց 3։1 հաշվով։
# Բարսելոնա, Լորենցո Ինսինե, Նապոլի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ