Ինչ են խոսել Բարսեղյանն ու Ռոնալդուն Հայաստան – Պորտուգալիա հանդիպման ժամանակ 🎥
Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյանը հունգարական Nemzeti Sport պարբերականին տված հարցազրույցի ժամանակ բացահայտել է, թե Կրիշտիանու Ռոնալդուի հետ ինչ է խոսել ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա (0:5) հանդիպման ժամանակ.
«Չեմ սիրում պատմել նման պատմություններ, բայց այժմ բացառություն կանեմ ընթերցողների համար։ Երկրորդ խաղակեսի սկզբում, երբ մրցակիցն արդեն հաղթում էր 3:0 հաշվով, Ռոնալդուն մոտեցավ ինձ և հարցրեց. «Ինչո՞ւ եք այդքան փակ խաղում ու չեք փորձում գոլ խփել»։
Ես նրան պատասխանեցի. «Եթե դա այդքան հեշտ լիներ….»։ Նա ինձ առաջարկեց փոխանակվել գոլերով և հեռառացավ։ Րոպեներ անց նա գոլ խփեց ու այնհետև ցույց տվեց, որ այժմ իմ հերթն է։ Ես մի քանի հարված կատարեցի, որոնք, ցավոք, գոլով չավարտվեցին»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը։
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին աշխարհի 2026թ. առաջնության որակավորման փուլի երրորդ խաղում Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում կմրցի Հունգարիայի թիմի դեմ, մեկնարկը` 20:45-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Տեսնանյութերը` Բարսեղյանի սոցցանցերի