Ինչպիսի՞ն պետք է լինի կատարյան ֆուտբոլիստն՝ ըստ Ինիեստայի
Marca պարբերականի փոխանցմամբ՝ Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նակին կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով ներկայումս հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում, կազմել է կատարյան ֆուտբոլիստի իր տարբերակը՝ վերցնելով այն խաղացողների որակները, որոնց հետ նա կամ խաղացել է նույն ակումբում կամ էլ հանդես է եկել այդ խաղացողի դեմ։
Ըստ Ինիեստայի՝ կատարյալ ֆուտբոլիստը պետք է ունենա Լեո Մեսսիի ձախ ոտքը և Խավիի աջ ոտքը։
Ինիեստայի կատարյալ ֆուտբոլիստը օդում հանդես կգա ինչպես Սերխիո Ռամոսը, իսկ նրա ֆիզիկական պատրաստվածությունը կլիներ այնպիսին, ինչպիսին Կրիշտիանու Ռոնալդուինն է։
# Անդրես-Ինիեստա, Բարսելոնա, Լեո Մեսսի, Խավի, Կրիշտիանու-Ռոնալդու, Սերխիո-Ռամոս, Վիսել Կոբե