Ինչպես է Ռիչարլիսոնը մարզվում Ռոնալդոյի հանարահայտ սանրվածքով և Նեյմարի մարզաշապիկով?
Ինչպես գիտեք, կորոնավիրուսը «գրավել» է ողջ Եվրոպան՝ ստիպելով դադարեցնել ողջ եվրոպական ֆուտբոլը։
Մեկուսացման մեջ գտնվող «Էվերտոնի» բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոնը զվարճալի տեսանյութ է հրապարակել սոցցանցերում։ 22-ամյա հարձակվողն իր սանրվածքը դարձրել է այնպես, ինչպես բրազիլացի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդոն 2002 թվականին, իսկ մարզումները Ռիչարլիսոնն անցկացնում է Նեյմարի մարզաշապիկով։

