Ինչպես է Ռայան Բաբելը ծաղրում մրցակցի խաղացողին?
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում «Խետաֆեն» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ։
Խաղի 57-րդ րոպեին հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ։ «Խետաֆեի» խաղացող Ալան Նյոմը մրցակցի հետ բախվելու արդյունքում հայտնվեց խոտածածկին՝ գալարվելով ցավից։ «Այաքսի» վինգեր Ռայան Բաբելը, տեսնելով, որ մրցավարը դեղին քարտ է ցույց տվեց իրեն, չկորցրեց պահը և նույն կերպ ընկավ գետնին և սկսեց «ցավից գալարվել»։
Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին Ամստերդամում։
# Այաքս, Խետաֆե, Չեմպիոնների-լիգա, Ռայան Բաբել