Ինչպես է Յուրգեն Կլոպը բարկանում, երբ հարց է տրվում կորոնավիրուսի մասին?

Ինչպես է Յուրգեն Կլոպը բարկանում, երբ հարց է տրվում կորոնավիրուսի մասին?

05/03/2020 - 12:49

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Չելսիից» կրած 2։0 հաշվով պարտությունից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարկացել է լրագրողներից մեկի տրված հարցից։ Լրագրողը հարցրել է, թե ինչպե՞ս է կորոնավիրուսի զարգացումը ազդում իր թիմի վրա, իսկ գերմանացի մասնագետի պատասխանը չի ուշացել․

«Լսե՛ք, այս կյանքում մի շատ կարևոր բան կա, որն ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Բոլորը կարծում են, թե ֆուտբոլային մարզչի կարծիքն այդ հարցում չափազանց կարևոր է։ Ես դա չեմ ընկալում։

Դուք գտնվում եք այնպիսի իրավիճակում, ինչ ես։ Հանրահայտ մարդկանց կարծիքն այս հարցում չի փոխում որևէ բան։ Կորոնավիրուսի մասին խոսում են հանրահայտ մարդիկ, իսկ դրանով չպետք է զբաղվեն ֆուտբոլի մարզիչները։ Քաղաքականություն, իսկ հիմա էլ կորոնավիրուս․․․։ Ես կրում եմ բեյսբոլի վատ գլխարկ և վատ եմ սափրվում․․․ ինչու՞ եք ինձ այդպիսի հարցեր տալիս»,-նշել է 52-ամյա մասնագետը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023