Ինչպես է Մոուրինիոն բուռն կերպով տոնում Տոտենհեմի՝ ԵԼ ուղեգիր նվաճելը🎥

Ինչպես է Մոուրինիոն բուռն կերպով տոնում Տոտենհեմի՝ ԵԼ ուղեգիր նվաճելը🎥

27/07/2020 - 00:57

Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Քրիստալ Փելասին»․ գրանցվեց 1։1 արդյունքը։

Վաստակած մեկ միավորի շնորհիվ «շնաձկները» մրցաշրջանն ավարտեցին 56 միավորով։ «Տոտենհեմը» միավորների քանակով հավասարվեց «Վուլվերհեմպտոնին», որն իր հերթին վերջին տուրում հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց «Չելսիին»՝ նահանջելով 7-րդ հորիզոնական, քանի որ Ժոզե Մոուրինիոյի թիմն ունի խփած և բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցություն։

«Տոտենհեմը» նվաճեց նվաճեց Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման փուլի ուղեգիր, ինչը մեծ ուրախություն պարգևեց ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, ով դեռևս մեկ շաբաթ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր հետևյալ խոսքերը․

«Մրցաշրջանն ավարտել այն հորիզոնականում, որը հնարավորություն կտա մեզ պահպանել եվրագավաթային ուղեգիրը, նվազագույնն է, ինչին արժանի ենք։ Եվրոպա լիգան մեր մակարդակի մրցաշար չէ։ Մենք ավելիին ենք արժանի»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023