Ինչպես է Անխել դի Մարիան թքում Մարսելի պաշտպանի վրա🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի շրջանակում կայացած ՊՍԺ – «Մարսել» հանդիպման շուրջ սկանդալները շարունակվում են։ Այդ հանդիպման վերաբերյալ ևս մեկ տհաճ դրվագ է հրապարակվել համացանցում։ Հիշեցնենք, որ պրովանսյան ակումբը հաղթել է 1։0 հաշվով։
Ինչպես տեղեկացնում է Sportbible-ն, հանդիպման առաջին խաղակեսում փարզիյան ակումբի ֆուտբոլիստ Անխել դի Մարիան թքել է «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի ուղղությամբ։
Ինչպես հիշում եք, այդ խաղի վերջնամասն ավարտվեց զանգավածային ծեծկռտուքով, ինչի արդյունքում 5 հոգի հեռացվեցին խաղադաշտից։ ՊՍԺ-ից կարմիր քարտ ստացան Նեյմարը, Լեանդրո Պարեդեսը և Լայվին Կուրզավան, իսկ «Մարսելից»՝ Ջորդան Ամավին և Դարիո Բենեդետոն։
Այդ ամենի գլխավոր կիզակետում մնացին Նեյմարը և Ալվարո Գոնսալեսը։ Բանն այն է, որ բրազիլացի ֆուտբոլիստը Գոնսալեսին այդ ծեծկռտուքի ժամանակ հարված հասցրեց, ինչի համար էլ հեռացվեց խաղադաշտից։ Նեյմարը պնդում է, որ իսպանացի պաշտպանն իր հանդեպ ռասիստական վիրավորանքներ է հասցրել, իսկ խաղից հետո նրանց վեճը տեղափոխվել է Twitter, որտեղ Նեյը գրառում էր կատարել, որ ափսոսում է միայն, որ չի հարվածել նրա դեմքին։
Այս ամենը ներկա պահին քննվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործոմի կողմից և մոտ օրերս կհարապարվի բոլոր պատժամիջոցները։ Սպասվում է, որ Նեյմարը մի քանի խաղով կորակզրկվի, իսկ Դի Մարիայի արարքը նույնպես ուշադրությունից չի վրիպի։
# Ալվարո Գոնսալես, Անխել-դի-Մարիա, Լիգա-1, Նեյմար, ՊՍԺ