Ինչպե՞ս է Ռաուլը մխիթարում Ինտերի երիտասարդ ֆուտբոլիստին📷
Օգոստոսի 19-ին Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Ռեալի» Մ-19 տարեկանների թիմը 3։0 հաշվով առավելության է հասել «Ինտերի» իր տարեկիցներ նկատմամբ։
«Ռեալի» երիտասարդական թիմի մարզիչ Ռաուլը խաղից հետո հերթական անգամ ցույց է տվել իր մարդկային հիանալի որակները։ 43-ամյա մասնագետը խաղից հետո ժամանակ է գտել և մոտեցել է «Ինտերի» երիտասարդ ֆուտբոլիստներից մեկին։ Ռաուլը ինչպես մխիթարել է ֆուտբոլիստին, այնպես էլ խրախուսական խոսքեր է ասել նրան։


Հավելենք, որ մադրիդյան ակումբն այսօր՝ օգոստոսի 22-ին, մրցաշարի կիսաեզրափակչի շրջանակում մրցելու է «Զալցբուրգի» Մ-19 տարեկանների դեմ և հաղթանակի դեպքում եզրափակիչում կհանդիպի «Բենֆիկային»։
# U-19 Չեմպիոնների լիգա, բենֆիկա, Բենֆիկա Մ-19, Զալցբուրգ, Զալցբուրգ Մ-19, Ինտեր, Ինտեր Մ-19, Չեմպիոնների-լիգա, Ռաուլ, Ռեալ Մ-19, Ռեալ Մադրիդ