Ինչպե՞ս է Մեսսիի երկրպագուին հաջողվել ներխուժել մարզադաշտ?
Երեկ՝ հունիսի 13-ին՝ ուշ երեկոյան, իսպանական Լա լիգայի վերսկսվելուց հետո ավելի քան եռամսյա դադարից հետո գործի մեջ մտավ նաև առաջնության առաջատար «Բարսելոնան»՝ հյուրընկալվելիս 0։4 հաշվով առավելության հասնելով «Մալյորկայի» նկատմամբ։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում խաղը անհասկանալի պատճառով կանգնեցվել էր։ Բանն այն է, որ չնայած հանդիպումն անցկացնվում էր առանց հանդիսականների մասնակցության, միևնույնն է, երկրպագուներից մեկին հաջողվել էր անցնել աննկատ անցնել բոլոր անվտանգության աշխատակիցների մոտով, և ի վերջո, հայտնվեր խաղադաշտում։
Երիտասարդ տղամարդը Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով էր և նպատակադրված վազեց դեպի «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի ուղղությամբ։ Անվտանգության աշխատակիցներին հաջողվեց նրան հեռացնել խաղադաշտից։
«Ես ֆրանսիացի եմ՝ մշտական բնակվելով այստեղ։ Ցանկանում էի նկարվել Մեսսիի հետ և ինձ հաջողվեց անել դա, սակայն ոստիկանությունը ստիպեց ինձ ջնջել այն։ Այժմ հավանական է, որ կտուգանվեմ։ Վաղուց էի ծրագրել սա և մեծ փորձ ձեռք բերեցի։ Ես անցա երկու մետրանոց ցանկապատի մոտով, այնուհետև ցատկեցի աստիճանների վրայից՝ վազելով դեպի մարզադաշտ»,- պատմել է այդ տղան, որը չի ցանկացել նշել իր անունը։ Նրա խոսքերը մեջբերում է AS-ը՝ հղում կատարելով El Partidazo de COPE.
Նշենք, որ «Մալյորկան» հաստատել է, որ երկրպագուն մարզադաշտ է մտել հյուսիսային մասից՝ անցնելով այն ցանկապատի մոտով, որը պաշտպանված չի եղել անվտանգության աշխատակիցների կողմից։
# Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Մալյորկա