Ինչպե՞ս են ՊՍԺ-ի երկրպագուները հրաժեշտ տվել կանանց թիմի դարպասապահին?
Լեհաստանի կանանց հավաքականի դարպասապահ Կատարժինա Կեդրժինեկը հայտարարել է, որ հեռանում է «Պարի Սեն-Ժերմենից»։ Դարպասապահը փարիզյան ակումբի կազմում յոթ մրցաշրջան հանդես գալուց հետո տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»։ Երեկ՝ հունիսի 15-ին, դարպասապահը հրաժեշտ է տվել ՊՍԺ-ի երկրպագուներին։
Ակումբի երկրպագուները ի պահտիվ դարպասապահի՝ գեղեցիկ պաստառներ են պարզել Փարիզի փողոցնումերում, որոնց վրա գրված է եղել հետևյալը․
«Շնորհակալություն, Կասյա։ Մեր սրտերը միշտ քեզ հետ են»։
Բացի դրանից՝ երկրպագուները այրել են ֆայերներ և դարպասապահին նվիրված տարբեր երգեր են երգել։ Այդ ամեն տեղի է ունեցել լուսավորված Էյֆելյան աշտարակի ֆոնին։
Դարպասապահն իր հերթին այդ ամենը տեսնելուց հետո Twitter-ի իր օգտահաշվում հուզիչ գրառում է կատարել․
«Մի ակնթարթում իմ սիրտը բաժանվեց հազարավոր բեկորների։ Ձեզնից յուրաքանչյուրը հազարավոր տարիներ կլինեք միշտ իմ սրտում։ Չէի կարող պատկերացնել, որ այսքան նուրբ ու սիրալիր մարդկանցով եմ շրջապատված։ Անչափ շնորհակալ եմ բոլորից։ Հավերժ կմնամ փարիզուհի»,- գրել է դարպասապահը։
Նշենք, որ Կեդրժինեկը ՊՍԺ էր տեղափոխվել 2013 թվականին և հիմնական դարպասապահ էր դարձել երրորդ դարպասապահից։ Ֆրանսիական ակումբի կազմում 29-ամյա դարպասապահը երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ 2014/15 և 2016/17 մրցաշրջաններում հայտնվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում։
# Կատարժինա Կեդրժինեկ, ՊՍԺ-ի կանանց թիմ, Վոլֆսբուրգի կանանց թիմ