Ինչու՞ է ձախողվել Վան Դեյկի տրանսֆերը Մանչեսթեր Սիթի
«Սելթիկի» նախկին գլխավոր մարզիչ Ռոննի Դեյլան պատմել է, թե ինչու է ձախվել այն ժամանակ դեռևս «Սելթիկի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի»։
«Արդյո՞ք կապի մեջ էի «Ման․ Սիթիի» հետ։ Այո՛, ես նրանց ասում էի, որ գնան նրա տրանսֆերը։ Ի պատասխան իմ առաջարկի՝ նրանք խնդրեցին պատմել Վիրջիլի լավագույն եվրագավաթային հանդիպման մասին, ինչից հետո նրանք կդիտարկեն նրան գնելու տարբերակը։ Ես չկարողացա նրանց համար որևէ եվրագավաթային հանդիպում առանձնացնել, քանի որ այդ պահին Վիրջիլն այդ պահին դեռևս ոչ մի լուրջ հանդիպում չէր անցկացրել եվրոպական մակարդակով։
2014/15 մրցաշրջանում նա հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում Շոտլանդիայի առաջնությունում, սակայն Եվրոպա լիգայի խաղարկությունում «Ինտերի» դեմ արտագնա խաղում կարմիր քարտ ստացավ։ Այդ հանդիպումը մեծ փորձություն էր նրա համար և կարծում եմ, որ եթե նա այդ խաղում լավ հանդես եկած լիներ, «Մանչեսթեր Սիթին» կգներ նրան։
Մեծ ակումբները կարծում են, որ Շոտլանդիայի առաջնության մակարդակն այնքան էլ բարձր չէ և չեն ցանկանում ռիսկի դիմել՝ մեծ գումարներ ծախսելով խաղացողների համար։ Ֆուտբոլիստները կարող են իրենց իրական մակարդակը ցույց տալ եվրագավաթային հանդիպումների ժամանակ։ Վան Դեյկը հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում «Սելթիկի» կազմում, սակայն, իրոք, որևէ հիանալի հանդիպում չէր անցկացրել եվրագավաթների շրջանակում»,- «կելտերի» նախկին գլխավոր մարզիչ խոսքերը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ հոլանդացի պաշտպանը շոտլանդական ակումբի գույները պաշտպանել է 2013-2015 թթ․, ինչից հետո 15 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Սաութհեմպտոն», ինչից հետո էլ 2018 թվականի հունվարին ռեկորդային՝ 84 մլն եվրոյի դիմաց՝ «Լիվերպուլ»։
# Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Շոտլանդիական Պրեմիեր լիգա, Սելթիկ, Վիրջիլ-վան-Դեյկ