Ինչո՞ւ ժամանակին Բավարիան չի հրավիրել Կլոպին

Ինչո՞ւ ժամանակին Բավարիան չի հրավիրել Կլոպին

02/07/2020 - 01:12

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումինիգեն պատմել է, թե ինչո՞ւ մյունխենյան ակումբը չի փորձել ժամանակին հրավիրել «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։

«Ամեն անգամ, երբ մենք նոր մարզիչ էինք փնտրում, Յուրգեն Կլոպն իր ակումբի հետ գործող պայմանագիր ուներ, սակայն պետք չէ մոռանալ, որ մեզ վերջին տարիներին հաջողվել է աշխատել թոփ մարզիչների հետ․ Յուպ Հայնկես, Պեպ Գվարդիոլա, Լուի վան Գալ, իսկ այժմ էլ Հանսի Ֆլիկ։ Երբ դու փնտրում ես մարզիչ, պետք է հաշվի նստես տվյալ պահի հետ։

Ես միշտ իմացել եմ, որ Յուրգեն Կլոպը Եվրոպայի լավագույն երեք կամ չորս մարզիչներից մեկն է։ Ես շատ երջանիկ էի, երբ նա նախորդ տարի հաղթեց Չեմպիոնների լիգան, իսկ այժմ էլ ուրախ եմ, որ նա հաջողություն է գրանցել Պրեմիեր լիգայում»,- Ռումենիգեի խոսքերը մեջբերում է Sport Bild-ը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023