Ինչո՞ւ է ձգձգվում Մեմֆիս Դեպայի տեղափոխությունը Բարսելոնա
Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» ու «Լիոնը» Մեմֆիս Դեպայի տեղափոխության հարցում սկզբունքային համաձայոնւթյան է հասել, ինչի արդյունքում հոլանդացի հարձակվողը 30 մլն եվրոյի դիմաց կհամալրի կատալոնական ակումբի շարքերը, սակայն տրանսֆերի վերջնական ձևակերպումը, հնարավոր է, դեռևս ձգձգվի, ինչն ունի իր պատճառը։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով Telegraaf-ին, Լա լիգան այս տրանսֆերին դեռևս «կանաչ լույս» ցույց չի տվել, քանի որ «բլաուգրանասը» պետք է վաճառի մի շարք ֆուտբոլիստների, որպեսզի կարողանա վերջնական ավարտին հասցնել այդ տրանսֆերը։
«Բարսելոնան» Մեմֆիս Դեպայի տրանսֆերի մասին կարող է պաշտոնապես հայտարարել միայն ժամանակ, երբ վերջնականապես վաճառի Արթուրո Վիդալին կամ Լուիս Սուարեսին։ Չիլիացի հարձակվողի տեղափոխությունը «Ինտեր»։ Սուարեսը պետք է տեղափոխվեր «Յուվենտուս», սակայն տրանսֆերը ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է։
# Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Ինտեր, Լիոն, Լուիս-Սուարես, Մեմֆիս Դեպայ, Յուվենտուս, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո