«Ինչո՞ւ ես դեղին քարտ ցույց տալիս, ես 11-մետրանոց չեմ պահանջում». Ռաֆինիան` Բենգոեչեային 🎥

«Ինչո՞ւ ես դեղին քարտ ցույց տալիս, ես 11-մետրանոց չեմ պահանջում». Ռաֆինիան` Բենգոեչեային 🎥

27/04/2025 - 12:13

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան չի հասկացել, թե ինչու է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում (3:2) դեղին քարտ ստացել, հայտնում է Movistar-ը։

Բրազիլացի ֆուտբոլիստը մոտեցել է հանդիպման գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեային և հարցրել. «Ինչո՞ւ ես դեղին քարտ ցույց տալիս, ես 11-մետրանոց չեմ պահանջում»,- հեռուստաալիքը ուղիղ հեռարձակման կադրերից վերծանել է ֆուտբոլիստի խոսքը։

Հիշեցնենք, որ «Ռեալի» դեմ հանդիպման 90+6-րդ րոպեին Ռաֆինիան ներխուժել է մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ մրցակցի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի հետ պայքարից հետո ընկել է խոտածածկին։ Դե Բուրգոս Բենգոեչեան անմիջապես 11-մետրանոց է նշանակել, սակայն դրվագի տեսակրկնապատկերը դիտելուց հետո չեղարկել է իր որոշումը, իսկ Ռաֆինիային սիմուլյացիայի համար դեղին քարտ ցույց տվել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023