Ինձզագին դառնալու է Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

Ինձզագին դառնալու է Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

09/07/2024 - 12:28

Միլանի «Ինտեր» Սիմոնե Ինձզագին շուտով երկարաձգելու է պայմանագիրն ակումբի հետ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 48-ամյա մասնագետը մինչև 2026 թ. պայմանագիր է կնքելու «ներաձուրիների» հետ։

Նոր պայմանագրով իտալացի մասնագետի տարեկան աշխատավարձը դառնալու է 6,5 մլն եվրո։

Եթե «Ինտերը» Ինձզագիի գլխավորությամբ կրկին դառնա Իտալիայի չեմպիոն, մարզիչը հավելյալ 2 մլն եվրո էլ հավելավճար կստանա։

Պայամանագրի երկարաձգումից հետո Ինձզագին դառնալու է Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը։ Նա գերազանցելու է «Նապոլիի» նորանշանակ մարզիչ Անտոնիո Կոնտեին, որի տարեկան աշխատավարձը 6 մլն եվրո է։

Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձզագին «Ինտերի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2021 թ. հունիսին։ Ակումբը նրա գլխավորությամբ 158 խաղում տարել է 104 հաղթանակ, 28 անգամ գրանցել ոչ-ոքի, կրել 26 պարտտություն։ «Ներաձուրիները» Ինձզագիի հետ 6 տիտղոս է նվաճել, այդ թվում` երեք անգամ դառնալով Իտալիայի Սուպերգավաթակիր, երկու անգամ` երկրի գավաթակիր, մեկ անգամ` Ա սերիայի հաղթող։ «Ինտերը» 2023 թ. նրա գլխավորությամբ խաղացել է նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, սակայն 0:1 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023