Ինդիան Ուելս. Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (39-րդ ռակետ) հաղթանակով է մեկնարկել Ինդիան Ուելսի WTA-1000 շարքի մրցաշարում։
22-ամյա թենիսիտուհին ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի առաջին փուլում 6-4, 6-2 հաշվով առավելության է հասել Լորեն Դևիսի (ԱՄՆ, 232-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 33 րոպե։
Հաջորդ փուլում Ավանեսյանը կմրցի Դոննա Վեկիչի (Խորվաթիա, 22-րդ ռակետ) դեմ։ Մրցախաղը կկայանա մարտի 9-ին` Երևանի ժամանակով 00:30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# WTA-1000, Դոննա Վեկիչ, Էլինա Ավանեսյան, Թենիս, Ինդիան Ուելս, Լորեն Դևիս, Հայկական-Սպորտ, Մասթերս, Մասթերս-1000