Իլիչ. «Կարծում եմ` նա կտեղափոխվի «Բարսելոնա»» 📸
Սերբիայի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Դուշան Իլիչը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի ապագայի մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Կարծում եմ` նա մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Բարսելոնա»»,- ասել է Իլիչը։
Վլահովիչը 2022թ. հունվարից հանդես է գալիս «Յուվենտուսում», 162 խաղում խփել է 64 գոլ, կատարել 16 ասիստ։ Նրա ու թուրինյան գրանդի միջև գործող պայմանագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml