Իգուայինը տուգանայինից կատարած հիանալի հարվածով բացել է գոլերի հաշիվը ՄԼՍ-ում🎥
Ամերկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության է հասել «Նյու-Յորք Ռեդ Բուլի» նկատմամբ։
«Ինտեր Մայամիի» կազմում հաղթական գնդակը խփել է «Յուվենտուսի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուայինը, ով 82-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով դարձել է հիանալի գոլի հեղինակ։
Հավելենք, որ արգենտինացի հարձակվողի համար սա առաջին գոլն էր օվկիանոսից այն կողմ տեղափոխվելուց հետո։
# Գոնսալո-Իգուային, Ինտեր-Մայամի, ՄԼՍ, Նյու-Յորք Ռեդ Բուլ