Իգալոն, կորոնավիրուսի վտանգի պատճառով, տեղափոխվել է կարանտին

Իգալոն, կորոնավիրուսի վտանգի պատճառով, տեղափոխվել է կարանտին

13/02/2020 - 15:03

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Օդիոն Իգալոն դեռևս չի միացել նոր ակումբի մարզումներին։

Ինչպես տեղեկացնում է The Times-ը, ակումբը խաղացողին երկշաբաթյա կարանտին է տեղափոխվել։ Ակումբն այդ քայլին գնացել է կորոնավիրուսի վտանգի պատճառով։ Ակումբի որոշմամբ՝ Իգալոն դեռևս ակումբի մարզաբազա՝ Կարինգտոն այցելելու թույլտվություն չունի։

Նշենք, որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը տևում է հենց երկու շաբաթ։ Երբ լրանա Չինաստանից Անգլիա ժամանալու երկու շաբաթը, նիգերիացի հարձակվողը կարող է միանալ մարզումային խմբին։ Հավանական է, որ փետրվարի 17-ին «Չելսիի» դեմ հանդիպմանը նա կկարողանա մասնակցել։

30-ամյա խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել չինական «Շանհայ Շենհուայից»։ Նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմուքներով հանդես կգա անգլիական ակումբի կազմում։

Հիշեցնենք, որ նախորդ տարվեվերջին Չինաստանի Հուբեյ նահանգում բռնկվել էր կորոնավիրուս կոչվող վարակը, որի պատճառով մահացել են ավելի քան 1000 մարդ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023