Իբրահիմովիչը միլանյան դերբիների շրջանակում պատմական ցուցանիշ է գրանցել
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ինտերը» 4։2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ։
«Միլանի» կազմում առաջին խաղակեսի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Այդ գոլը Իբրան հեղինակել է 38 տարեկան 129 օրական հասակում՝ դառնալով միլանյան դերբիների պատմության ամենատարեց գոլի հեղինակը։
Իբրահիմովիչը շրջանցեց իր հայրենակից Նիլս Լինդհոլմի արդյունքը, ով «ռոսոներիների» կազմում հանդես է եկել նախորդ դարի կեսերին և վերջին անգամ դերբիում աչքի է ընկել, երբ եղել է 38 տարեկան 43 օրական։
# Ա-սերիա, Զլատան-Իբրահիմովիչ, Ինտեր, Միլան