Իբրահիմովիչը ճանաչվել է MLS-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ
«Լոս Անջելես Գալաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է 2019 թվականի MLS-ի լավագույն ֆուտբոլիստ:
Ինչպես հայտնում է ESPN-ը, 37-ամյա շվեդ հարձակվողը ստացել է ամերիկյան ABC հեռուստաալիքի կողմից տրվող ESPYS ամենամյա մրցանակը՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից («Դի Սի Յունայթեդ»), Ժոզեֆ Մարտինեսից («Ատլանտա Յունայթեդ») և Աարոն Լոնգից («Նյու Յորք Ռեդ Բուլս»):
Այս մրցանակը արդեն 9-րդ անգամ է բաժին հասնում «Գալաքսին» ներկայացնող ֆուտբոլիստի: Մինչ այս ESPYS մրցանակը 5 անգամ նվաճել է Լենդոն Դոնովանը (2006, 2007, 2009, 2010, 2011), 2 անգամ Դեվիդ Բեքհեմը(2008, 2012) և մեկ անգամ Ռոբի Կինը (2015):
Բացի այդ, MLS-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել են Դավիդ Վիյան (2017), Սեբաստիան Ջովինկոն (2016), Թիմ Կեյհիլը (2014) և Թիերի Անրին (2013):
Անցած տարի այս մրցանակը նվաճել է Նեմանիա Նիկոլիչը («Չիկագո ֆայր»):