Իբրահիմովիչը կրկին վնասվածք է ստացել

Իբրահիմովիչը կրկին վնասվածք է ստացել

19/12/2020 - 16:43

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծես թե նոր վնասվածք է ստացել։ Այդ մասին հայտնում է Sky Sport Italia-ն։

39-ամյա հարձակվողը, ով խաղադաշտ դուրս չի գալիս նոյեմբերի 22-ից, դեկտեմբերի 19-ին կայացած մարզման ժամանակ մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Մարզման ավարտին Իբրահիմովիչը սկսել է ցավեր զգալ սրունքի շրջանում։

Նախնական հետազոտությունը հաստատել է Իբրահիմովիչի վնասվածքը, իսկ հաջորդ հետազոտությունը տեղի կունենա ոչ շուտ, քան 10 օր հետո, ինչը նշանակում է, որ Զլատանն ընթացիկ տարում այլևս խաղադաշտ չի վերադառնա։

Այսպիսով, հարձակվողը բաց կթողնի «Սասուոլոյի», «Լացիոյի», «Բենեվենտոյի» և, ամենայն հավանականությամբ, «Յուվենտուսի» դեմ խաղերը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023