Իբրահիմովիչը կարիերայի ավարտից հետո, հնարավոր է, ընդգրկվի Ռայոլայի գործակալությունում
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ապագան մշուշոտ է. բացառված չէ, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 40-ամյա ֆուտբոլիստն ավարտի կարկերան։
Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, շվեդ ֆուտբոլիստը կարիերայի ավարտից հետո, հնարավոր է, դառնա ֆուտբոլային գործակալ։
Աղբյուրի փոխանցմամբ` Իբրահիմովիչը մտադիր է ըդգրկվել վերջերս մահացած Մինո Ռայոլայի գործակալությունում։
Աղբյուրի փոխանցմամբ` Մինոյի մահից հետո գործակալության կառավարումը փաստաթղթերով փոխանցվել է նրա զարմիկին` Վինչենցո Ռայոլային։
Սպասվում է, որ Զլատանը գործակալությունում ավելի շատ իմիջային դեր է ունենալու, քանի որ մեծ ազդեցություն ունի ֆուտբոլում։
Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է ապրիլի 30-ին։ Նա տևական ժամանակ տառապում էր թոքերի հիվանդության դեմ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալացի նախկին գործակալը սույն թվականի հունվարի 12-ին վիրահատության է ենթարկվել, իսկ հունվարի 20-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Հավելենք, որ Մինո Ռայոլան նաև Իբրահիմովիչի գործակալն էր։ Կողմերը միասին աշխատում էին դեռևս 2001 թվականից, երբ շվեդ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Այաքս»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Մինո Ռայոլա