Ի՞նչ վիճակագրություն ունի Բարսան Լա լիգայում Մեսսիի հետ և առանց նրա
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Էյբարին»․ գրանցվեց 1։1 հաշիվը։
Կատալոնական ակումբի կազմում այդ խաղը վնասվածքի պատճառով բաց է թողել Լեո Մեսսին, ինչից հետո OptaJose-ն հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել «Բարսելոնայի» մրցելությների մասին։
Բանն այն է, որ «կապտանռնագույնները» Լեո Մեսսիի՝ Լա լիգայի շրջանակում դեբյուտից հետո (2004 թվականի հոկտեմբեր) Պրեմիերայում առանց նրա անցկացրել են 127 հանդիպում, որոնցից հաղթել են միայն 55.9 %-ը, այսինքն, 66 խաղ։ Այդ 127 խաղերից ևս 39-ը ավարտվել է ոչ-ոքի, իսկ 22-ում պարտվել են կատալոնացիները։
Մեսսիի հետ «Բարսան» Լա լիգայի շրջանակում անցկացրել է 499 հանդիպում և հաղթել հանդիպումների 73․7 %-ը, այսինքն, 368 հանդիպում․ ևս 83 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ 48-ը՝ պարտությամբ։
# Բարսելոնա, Էյբար, Լա-լիգա, Լեո Մեսսի