Ի՞նչ հիմքով է պատրաստվում Մեսսին չներակայանալ Բարսայի մարզումներին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին շարունակում է կոշտ դիրքորոշում ունենալ ակումբից հեռանալու հարցում։
Ինչպես գրում է RAC1 պարբերականը, արգենտինացի ֆուտբոլիստը կարծում է, որ այն բյուրոֆաքսը, որը նա ուղարկել էր կատալոնական ակումբի ղեկավարությանը, ավտոմատ կերպով խզել է իր պայմանագիրը, այդ պատճառով էլ նա չի պատրաստվում այսօր՝ օգոստոսի 30-ին, մեկնել ակումբի մարզաբազա, որտեղ ֆուտբոլիստները պետք է սկսեն նախապատրասվել նոր մրցաշրջանին։ Ըստ նախատեսվածի՝ ֆուտբոլիստներն այսօր պետք է ժամանեն մարզաբազա, անցնեն բուժզննում, հանձնեն ՊՇՌ թեստ և վերսկսեն մարզումները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» Մեսսիի այդ որոշմանը նույնպես կպատասխանի բյուրոֆաքսով՝ հիշեցնելով նրան, որ ակումբի հետ ունի գործող պայմանագիր և պարտավոր է կատարել դրա կետերը։ 33-ամյա ֆուտբոլիստը հավանական է նաև պատժամիջոցների ենթարկվի, որոնք կսահմանեն ակումբի նորանաշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը և Ռամոն Պլանեսը։
Չնայած Մեսսին որոշում է կայացրել չմիանալ ակումբի մարզումներին, նա դեռևս ցանկանում է հանդիպում ունենալ «բլաուգրանասի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ, սակայն 57-ամյա ֆունցկիոները Մեսսիի հետ կհանդիպի միայն այն պայմանով, որ կողմերը պետք է քննարկեն պայմանագրի երկարաձգման հարցերը։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, տրանսֆերներ