Ի՞նչ ապրումներ ունի Ռոնալդինիոն կալանավայրում

Ի՞նչ ապրումներ ունի Ռոնալդինիոն կալանավայրում

31/03/2020 - 14:04

Պարագվայի հավաքականի նախկին հարձակվող Պաբլո Կուևասը խոսել է Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինիոյի հոգեկան վիճակի մասին, ով ներկայումս իր եղբոր հետ կեղծ փաստաթղթեր պահելու մեղադրանքով գտնվում է Պարագվայի բանտերից մեկում։ Նշվում է, որ Կուևասը այցելել է կալանավայրում լեգենդար ֆուտբոլիստին․

«Ակնհայտ է, որ Ռոնալդինիոն այժմ երջանիկ չէ։ Ինչո՞վ էր նա նախկինում տարբերվում մյուս մարդկանցից։ Իհարկե իր ժպիտով։ Ժպիտը դրական էներգիա է, կենսակերպ, սակայն, հաշվի առնելով իրավիճակը, նրա ժպիտն այնհայտացել է։

Նա այժմ գտնվում է բանտում, իսկ դա այն տեղը չէ, որին նա արժանի է»,- Կուևասի խոսքերը մեջբերում է The Sun-ը։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023